Ինձ կապում են հին իշխանությունների հետ, բայց նրանք 2007-2016 թվականններին դատ էին բացել իմ դեմ. Ռուսաստանի հայերի միության նախագահ (տեսանյութ)
Ինձ կապում են հին իշխանությունների հետ, բայց հին իշխանությունները 2007 թվականից մինչև 2016 թվականը դատ էին բացել իմ դեմ՝ մինչև Եվրադատարան, Հյուսիսային պողոտայում իմ տների հարցով։ Դատական հարցը վերջերս օրենքի կոպիտ խախտումով վերանայվել է. այդ բոլոր դատերը՝ նորից։ Այս մասին հոկտեմբերի 23-ին, լրագրողներին ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Նա պարզաբանեց, որ դատարանը կառավարության և քաղաքապետի որոշումները համարել է անվավեր, ինքը երրորդ կողմ է. «Եղել է աճուրդ, աճուրդով ես գնել եմ այդ հողը։ Կառավարությունը տվել է, ես գնել եմ։ Փաստորեն, կառավարությունը և քաղաքապետարանը տարվել են դատը, որը ուղիղ ազդել է ինձ վրա»։
Մանրամասն՝ տեսանյութում