Ռիհաննայի թիկնապահը շալակել է երգչուհուն և շրջել Օսլոյում (տեսանյութ)
LifeStyleԲոլորիս քաջ հայտնի է, որ Ռիհաննան նախընտրում է սկանդալային հանգիստ: Շատերը քննադատում են երգչուհուն թեթևաբարո կենսակերպի համար:
Եվ այսպես, օրերս Ռիհաննան շարունակել է իր զվարճալի երեկույթների շարքը: "Diamonds World Tour" համերգային շրջագայության շրջանակներում երգչուհին եղել է Օսլոյում, ուր ընկերուհիների հետ զվարճացել է զբոսանավի վրա:
Համացանցում հայտնվել են այդ հանգիստը պատկերող կարճատև մի հոլովակ և լուսանկարներ, որոնց մի մասը Ռիհաննան անձամբ է տեղադրել Instagram-ի իր էջում:
Իսկ ահա ափ նա վերադարձել է թիկնապահի վրա. թիկնապահը շրջել է' երգչուհուն իր մեջքին պահած' զվարճացնելով վերջինիս: