Սիլվա Հակոբյան. «Եթե ասեմ, թե ինչ նվեր եմ ակնկալում Ձմեռ պապիկիցս, ինքը ծախսի տակ կընկնի»
Operativ.am-ի հետ զրույցում երգչուհի Սիլվա Հակոբյանը պատմեց իր գալիք Ամանորի մասին:
Ինչպե՞ս եք պատրաստվում նշել գալիք Ամանորը, ու՞մ հետ և որտե՞ղ:
-Ամանորը դիմավորելու եմ Հայաստանում՝ ընտանիքիս անդամների հետ:
Ձեր ամենասիրելի Ամանորյա ուտեստը:
Թփով դոլմա:
Հավատու՞մ եք Ձմեռ պապիկի գոյությանը:
-Անգամ եթե Ձմեռ պապիկ չկա, ես ուզում եմ հավատալ իր գոյությանը. ամանորյա հրաշքը այդ հավատքի մեջ է:
Ի՞նչ նվեր եք ակնկալում Ձմեռ պապիկից:
-Եթե ասեմ Ձմեռ պապիկս ծախսի տակ կընկնի, ավելի լավ է չասեմ, ավելի լավ է չբարձրաձայնեմ:
Ձեր ամենայուրօրինակ նվերը, որ երբևէ ստացել եք Ամանորին:
-Չեմ կարողանում հիշել կոնկրետ ինչ-որ յուրօրինակ նվեր, սակայն նույնիսկ ամենափոքր նվերը, որ տրվում է ամանորյա տոպրակի մեջ իր մեջ պարունակվող խաղալիքներով շատ հաճելի և կարևոր է ինձ համար:
Ամանորի հետ կապված որևէ զվարճալի դեպք:
-Մի անգամ Ամերիկայում էի Ամանորին, ընդ որում, դա առաջին անգամն էր, որ ԱՄՆ-ում էի և Ամանորի ժամանակ ընտանիքիս անդամներից հեռու էի, ինձ հետ էին նաև իմ կոլեգաներից: Մենք հավաքվել էինք Արամ Ավագյանի տանը և ամերիյան ժամով կեսօրին միացրել էինք հայկական ալիքները՝ այդ ձևով նշելով Ամանորը: Եվ մինչ ընկերներս ուրախանում էին, ես լացում էի, քանի որ կարոտել էի ընտանիքիս անդամներին:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան