Ռուսաստանի ԱԱԾ շենքի վրա խուլիգանական հարձակում է եղել
Մոսկվայում մի խումբ խուլիգաններ ձվեր և ճայթուցիկներ են նետել Ազգային Անվտանգության Ծառայության շենքի վրա: Հաղորդում է РЕН ТВ-ն:
Հեռուստաալիքի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ի երեկոյան: Հինգ մարդուց բաղկացած խումբը մոտեցել է ԱԱԾ-ի շենքին և սկսել է ձվեր նետել շենքի ուղղությամբ, խուլիգաններից մեկը ճայթուցիկ է նետել դռան վրա:
ԱԱԾ-ի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են երկու հոգու` մի ներգաղթյալի Ղազախստանից և մի դեռահասի: Ձերբակալվածներին սպառնում է վարչական պատտասխանատվություն՝ մանր խուլիգանության համար: