Հայտնի է Ռուսաստանի և Եգիպտոսի առաջնորդների հանդպիման օրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին հանդիպում կունենան հոկտեմբերի 17-ին Սոչիում: Այս մասին գրում է Газета.ру-ն:
Նշվում է, որ կողմերը կքննարկեն երկրների միջեւ համագործակցության զարգացումը:
«Առաջնորդները կքննարկեն ռուս-եգիպտական համագործակցության հետագա զարգացման հիմնահարցերը, ինչպես նաեւ միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ տեսակետներ կփոխանակեն», - ասվում է տարածած հայտարարությունում: