«Գաղտնի նյութեր» ֆիլմի աստղը կռվի արդյունքում զրկվել է թարթիչներից
Ամերիկյան դերասանուհի Ջիլիան Անդերսոնը նկարահանումների ժամանակ պատահմամբ դեմքին հարված է ստացել կասկադյորի կողմից: Բարեբախտաբար, «Գաղտնի նյութեր»-ի 44-ամյա աստղը չի զրկվել աչքից' կորցնելով միայն թարթիչները:
«Ես փախչում էի կասկադյորից, իսկ նա փորձում էր բռնել ինձ: Ես պետք է բռնեի նրա գլուխը և հրեի մի կողմ, որպեսզի նա ինձ չբռներ: Երբ ես դա անում եմ, նա շարժվում է առաջ և հարվածում դեմքիս»:
Տհաճ անակնկալ էր սպասում դերասանուհուն, երբ նա գնում է հանդերձարան և պատրաստվում շպարվել: Անդերսոնը նկատում է, որ աչքերից մեկի թարթիչն «անհետացել է»:
«Հավանաբար, նրա կոշիկի մակերեսի շփումի պատճառով եմ զրկվել թարթիչներից: Ուստի ստիպված էի մինչ նկարահանումների ավարտը կրել արհեստական թարթիչներ»,- անկեղծացել է դերասանուհին: