Շառլ Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն գրառումներ է կատարել:
Էմանուել Մակրոնը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված գրառումներ է կատարել, որոնցից երկուսը՝ նաև հայերեն:
«Շառլ Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը: Նա, ով գիտեր պատմության ողբերգությունը, ձայն տվեց նրանց, լռում էին այդ մասին»,- ասված է Մակրոնի գրառումներից մեկում: