Շարմազանովաաշոտյանական դասն ստորաբար ստում է. Համլետ Կիրակոսյան
Մեկնաբան Համլետ Կիրակոսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Կեղծիքն անպակաս է ՀՀԿ-ից․
ՀՀԿ-ականները` շարմազանովաաշոտյանական դասը, ստորաբար ստում են, թե Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, թե ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսին։ Նա երբևէ միանշանակորեն նման բան չի հայտարարել։ Կառավարության ծրագրում ընդգծված է մինչև մայիս ժամկետը, որը բնավ անպայմանորեն մայիսը չէ, այլ այս տարվա հուլիսից մինչև հաջորդ տարվա մայիս ընկած ցանկացած ամիս։
Թե Նիկոլ Փաշինյանը, թե Արարատ Միրզոյանը՝ որպես ընտրությունների հնարավոր ժամկետներ, մի քանի անգամ նշել են սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսները՝ կախված քաղաքական զարգացումներից, իրավիճակից, հանրային ցանկություններից։
ՀՀԿ-ականներն ինչպես իշխանության ժամանակ էին մշտապես կեղծում ու ստում, այնպես էլ՝ իշխանությունից վռնդվելուց ու այդպես էլ կարգին ընդդիմություն չդառնալուց հետո։ Այնպես, ինչպես Աշոտյանն էր երկու օր առաջ ստում, թե խորհրդարանի մոտ երեկոյան կազմակերպված հանրահավաքում ցուցարարները ավտոմեքենաների ապակիներ են ջարդել, պատգամավորուհու քաշքշել։ Շատ շուտ պարզ դարձավ, որ երկու դեպքում էլ ՀՀԿ-ականը ստում էր․․․»: