Ռուսաստանի Սերպուխով քաղաքում հայկական խաչքար է բացվել
Ռուսաստանի Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքի հանրային այգում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել հայկական խաչքարի բացում: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ խաչքարի բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և Սերպուխովի քաղաքապետ Դմիտրի Ժարիկովը:
Խաչքարի օծման արարողությունը կատարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի փոխառաջնորդ Տ․Հարություն աբեղա Կիրակոսյանը:
Միջոցառմանը ներկա էին Սերպուխովի հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ: Խաչքարը հայ համայնքի կողմից նվեր է քաղաքին: