Էրմիտաժը փակվել էր Պուտինի և Կուրցի հանդիպման պատճառով
Հոկտեմբերի 3-ին այցելուների համար փակվել է Էրմիտաժի հիմնական շենքային համալիրը` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի միջև նախատեսված բանակցությունների պատճառով, հաղորդում է«ՌԻԱ Նովոստին»:
«2018 թվականի հոկտեմբերի 3-ին Էրմիտաժի հիմնական շենքային համալիրը փակվելու է անհատ այցելուների համար», - հաղորդում են թանգարանից:
Նշվում է, որ Պուտինը և Կուրցը կմասնակցեն «Կայսերական մայրաքաղաքներ. Սանկտ Պետերբուրգ-Վիեննա» գեղարվեստական ցուցահանդեսի բացմանը: