Պարոնայք, ինքներդ ձեզ թաղեցիք խորը փոսի մեջ, որից այլևս դուրս չեք կարողանալու գալ. Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.
«Այդպես էլ մինչև վերջին պահը ո'չ ՀՀԿ֊ն, ո'չ էլ իր հաճախորդները չհասկացան, որ պետք է հաշվի նստեն ժողովրդի կամքի հետ։
Առավել ևս մի այնպիսի ժողովրդի հետ, որն ունակ է դրսևորելու բացառիկ քաղաքակիրթ՝ խաղաղ, ոչ բռնի վարքագիծ։ Պարոնայք ինքներդ ձեզ թաղեցիք խորը փոսի մեջ, որից այլևս դուրս չեք կարողանալու գալ։ Այսօրվա քվեարկությամբ վավերացրեցիք ձեր քաղաքական մահվան թուղթը»։