Շակիրան ցուցադրել է իր իդեալական մարմինը` ծննդաբերությունից հետո (լուսանկարներ)
Շակիրան հանգստյան օրերն անցկացրել է Հավայան կղզիներում' սիրելի ամուսնու' Ժերար Պիկեի և փոքրիկ Միլանի հետ: Լուսանկարներում պարզ երևում է, որ ծննդաբերությունից կարճ ժամանակ անց 36-ամյա կոլումբացի երգչուհին կարողացել է վերադառնալ իր նախկին տեսքին:
Շակիրան լողազգեստների փոքրիկ «ցուցադրություն» է կազմակերպել: Նախ նա հայտնվել է վարդագույն, այնուհետև սև լողազգեստով' ապշեցնելով բոլորին իր ձիգ և գեղեցիկ մարմնով:
Հիշեցնենք, որ դեռևս հունվար ամսին նա սարսափով էր խոսում իր մարմնի մասին. «Երբ ես առաջին անգամ տեսա իմ մարմինը ծննդաբերությունից հետո, սարսափեցի: Ես վախենում էի, որ է երբեք չեմ կարողանա մերկանալ մարդկանց մոտ և որ կդադարեմ սեքսուալ լինել սիրելիիս համար»:
Բայց, ավելի ուշ, երգչուհին սահմանել է խիստ դիետա և զբաղվել պարով, ինչի արդյունքում էլ կարճ ժամանակ անց վերականգնել է իր նախկին տեսքը: