Ռուսաստանի և Վրաստանի ՀՀ դեսպանատներն Ազնավուրի մահվան ցավակցությունների սգո մատյան են բացել
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը սգո մատյան կբացեն Ազնավուրի մահվան ցավակցությունների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է դեսպանատան տեղեկատվական կենտրոնը:
«Վաղվանից դեսպանատանը ցավակցությունների գիրք կբացվի»,- գրված է դեսպանատան տարածած հայտարարությունում:
Նմանատիպ հայատարարություն է տարածել նաև Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
«Հոկտեմբերի 3,4,5-ին ժամը 14։00-17։00 Վրաստանում ՀՀ դեսպանությունում կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ Հայ ժողովրդի մեծագույն զավակ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Մեծ շանսոնյեի հիշատակին նվիրված գրառում կատարել ցանկացողները կարող են այցելել Վրաստանում ՀՀ դեսպանություն՝ Տետելաշվիլի 4 հասցեով»,- ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook - ի էջում։