Իրանը մինչև տարվա վերջ Երկրի ուղեծիր երեք նոր արբանյակ կարձակի
Իրանը մտադիր է մինչև տարվա վերջը Երկրի ուղեծիր երեք նոր արբանյակ արձակել։ Այս մասին հայտարարել է իրանական Տիեզերական գործակալության ներկայացուցիչ Մորտեզա Բարարին՝ Տիեզերքի համաշխարհային շաբաթին նվիրված մամուլի ասուլիսում՝ տեղեկացնում է IRNA-ն։
Ավելի վաղ երկրի կապի և ՏՏ փոխնախարարը հայտարարել էր, որ Իրանը Մերձավոր Արևելքի տիեզերական տեխնիկայի ոլորտում առաջին տեղն է զբաղեցնում, իսկ աշխարհում՝ 9-րդ։
«Մենք փորձում ենք մեր տնտեսության մեջ զարգացնել տիեզերական ոլորտը և մտադիր ենք տիեզերք արձակել կոմերցիոն արբանյակ՝ դրա տվյալները արդյունաբերության մեջ օգտագործելու համար»,- նշել է նա։