Վրաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ դիմել է Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին` նշելով, որ Վրաստանի ապագան հանրապետությունների հետ է,- գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը:
Բախտաձեն խոսել է ռուս-վրացական հարաբերությունների վաղեմի խնդրի վերաբերյալ` կապված այդ շրջանների անկախության հետ: Վրաստանի վարչապետը հիշեցրել է Ժնևի քննարկումները, սակայն, նրա խոսքերով, «բանակցությունները արդյունք չեն տալիս»:
Վարչապետը հավելել է, որ Թբիլիսին իսկապես ցանկանում է հարաբերությունները հանել փակուղուց, սակայն «դա պետք է անել ինքնիշխանության սկզբունքների, տարածքային ամբողջականության, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի սկզբունքների հարգանքի հիման վրա»:
Վրացական կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներին, այս ամենի պատասխանը լինելու է միայն խաղաղությունը և երկրի զարգացումը: