Ուկրաինայի նախագահը սխալմամբ մտել է ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակության սենյակ. Լավրովը կատակել է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կատակել է, երբ Ուկրաինայի նախագահը, շփոթելով դռները, սխալմամբ մտել է ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակության սենյակ: Այդ մասին գրում է Коммерсантъ–ը:
Ինչպես նշվում է՝ Ուկրաինայի նախագահը գնալիս է եղել միջոցառումներից մեկին, բայց շփոթել է դուռը և հայտնվել Ռուսաստանի արտգործնախարարի բանակցությունների համար նախատեսված սրահում: Պյոտր Պորոշենկոն արագ հեռացել է սենյակից և հրաժարվել պատասխանել ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին՝ նրանց «ֆեյք լրատվականներ» անվանելով:
«Հավանաբար զուգարանի հետ էր շփոթել»,- կատակել է Լավրովը: