Ռուսաստանի կողմից С-300 համալիրների մատակարարումը Սիրիային մեծ սխալ կլինի. Ջոն Բոլթոն
Թրամփի աշխատակազմը Ռուսաստանին զգուշացնում է, որ С-300 համալիրների մատակարարումը Սիրիային մեծ սխալ կլինի, և այդ որոշումը պետք է վերանայվի։ Այսպիսի պնդումով է հանդես եկել ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը՝ տեղեկացնում է Associated Press-ը։
Ըստ աղբյուրի՝ Բոլթոնը С-300-ի մատակարարումն անվանել է «տարածաշրջանում լարվածության սրում»։
Սպիատակ տունը նաև խոսել է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պայմանների մասին։
«Ամերիկյան զինված ուժերը Սիրիայում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ իրանական զորամիավորումները գտնվում են Իրանի սահմաններից դուրս»,- հայտարարել է Բոլթոնը, ով մասնակցում է Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին։