Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ
Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ և քննարկել Հայաստանում զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանում լիբանանյան փորձի ներդրման հնարավորությունները։
Այս մասին նախարարը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
«Նախարար Կիտանյանն առավել մանրամասն ներկայացրեց իր ղեկավարած կառույցի գործունեությունը, կառուցվածքը, իրավասությունների շրջանակները, ինչպես նաև զբոսաշրջիկների ներգրավման, զբոսաշրջիկների առանձին խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները։
Վերջում պայմանավորվեցինք առաջիկայում հանդիպել Երևանում և ավելի մանրամասն քննարկել համատեղ անելիքները և գործնական քայլերը»,- ասված է նախարարի գրառման մեջ:
Ավելի վաղ Մխիթար Հայրապետյանը Լիբանանում ՀՀ դեսպանատանն աշխատանքային մի շարք հանդիպումներ էր ունեցել։