Ռուսաստանի ողջ տարածքում բողոքի ցույցեր են՝ ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման (լուսանկարներ)
Ռուսաստանի ողջ տարածքում սեպտեմբերի 22-ին բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, ցույցերի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության, «Ձախ ճակատ» շարժման, Ռուսաստանի ժողովրդահայրենասիրական միության անդամները, ինչպես նաև աշխատավորական արհմիությունները:
«Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովն իր թվիթերյան էջում գրել է, որ Սախարովի պողոտայում ավելի քան 50 000 մարդ է գտնվում: Ընդդիմադիր գործիչը հանրահավաքին ելույթ է ունեցել անկախ դատարանի որոշման, որի համաձայն վերջինս մինչև 2021-ի օգոստոսի 8-ը գտնվում է վարչական հսկողության տակ և իրավունք չունի մասնակցելու զանգվածային միջոցառումներին: Վերջինս կոչ է արել ռուսներին դուրս գալ փողոց և մասնակցել համընդհանուր բողոքի ակցիային:
Բողոքի ակցիաներ տեղի են ունեցել նաև Սանկտ Պետերբուրգում, Աստրախանում, Իրկուտսկում, Հարավ-Սախալինսկում, Տոմսկում, Մագադանում և Բարնաուլում: