Երեկ հյուպատոսության շենքի մոտ, իմ ելույթից կես ժամ առաջ, պայթյուն լսվեց. Սփյուռքի նախարար
Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյսնը Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում գրառում է կատարել:
«Ահա այս մարդկանց շնորհիվ է, որ իմ այցը Սիրիա վերջապես իրականություն դարձավ, խոսքը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի մասին է:
Մեր դիվանագետները պատերազմի ողջ ընթացքում ոչ մի վայրկյան չթողեցին Դամասկոսն ու Հալեպը, մինչդեռ Սիրիայում իրավիճակը դեռ լարված է: Երեկ՝ հյուպատոսության շենքի մոտ իմ ելույթից կես ժամ առաջ, պայթյուն լսվեց. շենքից 600մ հեռավորության վրա գտնվող թաղամասերից մեկը հրթիռակոծվեց: Դժբախտաբար, 6 զոհ է եղել:
Այս ծանր պատմությունը ներկայացնում եմ, որպեսզի պատկերացնեք, թե ինչ պայմաններում են աշխատել ու շարունակում իրենց առաքելությունը մեր դիվանագետները:
Հարգարժան պարոն դեսպան և հյուպատոս, հպարտանում եմ ձեզնով այնպես, ինչպես հալեպահայերով, դուք բոլորդ հերոսներ եք»,- գրել է նա: