Իրանը երբեք Թրամփի հետ հանդիպում չի խնդրել. Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ
Իրանը հերքել է ամերիկյան կողմի պնդումներն այն մասին, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփի հետ հանդիպում է հայցել: Նախօրեին նման պնդմամբ էր հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, փոխանցում է Mehr-ը:
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին Հեյլիի հայտարարությունն անվանել է «հոգեբանական մթնոլորտ ստեղծելու ծիծաղելի փորձ, որը կոնկրետ նպատակների է ուղղված»:
«Նման հայտարարությունները գործերի իրական վիճակից ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է»,- նշել է նա: Ղասեմին շեշտել է, որ Իրանը երբեք չի խնդրել Դոնալդ Թրամփի հետ հանդիպում: