Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը
Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում հանդիսավոր արարողություն է կայացել՝ նվիրված միաբանության գլխավոր մայրավանքի հիմնադրման 300-ամյակին:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, միջոցառմանը մասնակցել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Արևելյան եկեղեցիների խորհրդի ղեկավար, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որը միաբանների համար ընթերցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի շնորհավորական ուղերձը:
«Մխիթար Սեբաստացին Պիոս պապի կողմից դասվել է Արևելյան եկեղեցիների գլխավոր բարեփոխիչների շարքը: Մխիթարյանների միաբանությունը ծառայում է ողջ հայ ժողովրդի բարօրության պահպանմանը, խորացմանն ու տարածմանը: Թող Մխիթարի ջահը լուսափորի հայ ժողովրդի փշոտ ու ծաղկուն ճանապարհը Քրիստոսի հանդեպ հավատով», - ասվում է Հռոմի պապի ուղերձում:
Ֆրանցիսկոս պապն իր ուղերձում շեշտել է նաև, որ Կաթոլիկ եկեղեցին միշտ հատուկ վերաբերմունք է ունեցել Մխիթարյանների միաբանության նկատմամբ և այժմ էլ պատրաստ է աջակցել:
Մխիթարյան միաբանությունը Սուրբ Ղազար կղզում հիմնադրվել է 1712 թվականին: Այն զբաղվում է հայ ժողովրդի մշակութային զարգացման, լեզվի, հուշարձանների և գրի պահպանման հարցերով: