Հայաստանի քաղաքացին Մոսկվայում խարդախությամբ 12 մլն ռուբլի է յուրացրել
Մոսկվայում ՀՀ քաղաքացին խաբեությամբ 12 միլիոն ռուբլի է վերցրել Ալեքսանդր Սոլժենիցինի թանգարանի տնօրենից: Թանգարանը պետք է բացվեր 2018 թվականի վերջին:
Իրավապահ մարմինները հետաքննության ընթացքում ձերբակալել են 1984թ. ծնված ՀՀ քաղաքացու։
«Տղամարդը համոզել է Սոլժենիցինի թանգարանի տնօրենին գումար ներդնել ադամանդի հանքի վրա: Պարզվել է, որ տղամարդը 2018թ. ապրիլի 23–ին Զուբովսկի բուլվարում գտնվող իր մեքենայի մեջ համոզել է Սոլժենիցինի թանգարանի տնօրենին ստանալ 12 միլիոն ռուբլի»,- հաղորդում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները:
Խոշոր չափի խարդախության հոդվածով ՀՀ քաղաքացու հանդեպ հարուցվել է քրեական գործ: