Թուրքիան չի լավացնի հարաբերությունները Հայաստանի հետ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հայաստանի հետ հարաբերությունների լավացման անհնարինության մասին: Այդ մասին հաղորդում է TASS-ը:
«Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր հարևաների հետ, սակայն ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կատարյալ պայման է հանդիսանում, որպեսզի Թուրքիան լավացնի հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Հայաստանը չպետք է ակնկալի Թուրքիայի հետ սահմանի բացմանը, քանի դեռ «նա օկուպացնում է Ադրբեջանի տարածքների 20%-ը և խոչընդոտում է 1 մլն ադրբեջանցիների վերադարձը իրենց հարազատ հողեր»: