Որքա՞ն է մտադիր Իրանը պահել միջուկային գործարքի պայմանները
Քանի դեռ միջուկային գործարքը համապատասխանում է Իրանի ազգային շահերին, երկրի ղեկավարությունը պատրաստ է պահել դրա պայմաններն ու պահանջները՝ նույնիսկ գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո։ Այս տեսանկյունից պայմաններից մեկը, որ Իրանի համար կարևոր է, նավթի վաճառքից փող ստանալն է։ Այս մասին գերմանական Spiegel-ի հետ հարցազրույցում հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
«Այս համաձայնությունը ոչ թե սիրախաղ է, այլ հաշվենկատ փոխզիջում։ Իրանը պատրաստ է կիրառել այն, քանի դեռ դա բավարարում է իրենց շահերին», – նշել է Զարիֆը։
Նախարարը նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցություն ծավալել նաև ներդրումների, գիտության, տեխնոլոգիաների ու առևտրի ոլորտներում, բայց փաստերը վկայում են, որ միջուկային գործարքի արդյունավետ մասը «բանկերն ու նավթն են»։