Համերգի ժամանակ Ռիհաննան հազարավոր հանդիսատեսների առաջ արտասվել է (տեսանյութ)
LifeStyleՉնայած իր սկանդալային վարքին, երգչուհի Ռիհաննան շատ զգացմունքային է: Ֆրանսիայում տեղի ունեցած իր համերգի ժամանակ "Stay" երգը կատարելիս երգչուհին դիմել է իր երկրպագուներին, շնորհակալություն հայտնելով նրանց` աջակցության և իր կողքին լինելու համար:
«Ես սիրում եմ իմ ֆրանսիացի երկրպագուներին: Իրոք, ես ձեզ բոլորիդ սիրում եմ»:
Այս խոսքերից հետո Ռիհաննան չի կարողացել զսպել իր արցունքները: Նա դադարեցրել է երգը և ներողություն խնդրել երկրպագուներից: Երգչուհին անկեղծացել է հանդիսատեսի առաջ` խոստովանելով, որ տխրում է, քանի որ իր համերգային շրջագայությունը մոտենում է ավարտին: