Իմ և ամուսնուս կյանքում աղջիկս ամենալավ բանն է, որ երբևէ եղել է. Փինք
Ամերիկացի երգչուհի Փինքը խոստովանել է, որ շատ էր վախենում մայրանալուց և կասկածում էր' արդյոք արժե երեխա ունենալ: Բայց այժմ Փինքը վստահ է' իր և ամուսնու կյանքում աղջիկն ամենալավ բանն է, որ երբևէ եղել է: Այս մասին Փինքը պատմել է GQ ամսագրին տված հարցազրույցում:
Երգչուհին մոր հետ լարված հարաբերությունների մեջ է եղել և վախեցել է, որ նույնը կկրկնվի նաև իր և դստեր հարաբերություններում:
«Ես չէի ուզում երեխա ունենալ, քանի որ վախենում էի: Այժմ ես շատ երջանիկ եմ. կարող եմ անվերջ հիմար երգեր երգել դստերս համար, և դա նրան դուր է գալիս: Հավանաբար, նա միակ մարդն է, ով ինձ չի դատում»,- անկեղծացել է երգչուհին: