ԵՄ-ն կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները
Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները: Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը:
Սահմանափակող միջոցառումները երկարաձգվում են մինչեւ 2019 թվականի մարտի 15-ը` «Ուկրաինայի տարածքային ամբողջականության խաթարման» պատճառով: Միջոցառումները, մասնավորապես, ներառում են ակտիվների սառեցում եւ ուղեւորությունների սահմանափակումներ: Ներկայումս դրանք վերաբերում են 155 անձանց եւ 44 կազմակերպություններին:
Այժմ գործում է ԵՄ պատժամիջոցների մի քանի փաթեթ՝ անհատական սահմանափակող միջոցներ, տնտեսական եւ Ղրիմի վերաբերյալ սահմանափակումներ, հաղորդում է TACC-ը: