Պուտինը պարգևատրել է Ռուսաստանի ամենաբազմազավակ ընտանիքներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հյուրընկալել է երկրի ամենաբազմազավակ ընտանիքներին, որոնց պարգևատրել է Ծնողական փառքի շքանշանով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, երկրի ղեկավարն իր հայրենակիցներին խրախուսել է ավելի շատ երեխաներ ունենալ: Նա հաճույքով լուսանկարվել է ու շփվել հյուրերի հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ պետական շքանշան ստանալու համար բազմանդամ ընտանիքները Կրեմլ էին ժամանել Մոսկվայից, Կալինինգրադից, Ստավրոպոլից, Մորդովիայից, Խակասիայից ու ՌԴ-ի այլ մասերից: