Ռոհանին հայտարարել է, որ Իրանը կպահպանի ներկայությունը Սիրիայում
Իրանը Սիրիայում. ներկայությունը պահպանում է Դամասկոսի խնդրանքով ահաբեկչության դեմ պայքարելու համար, այլ ոչ թե իր կամքը որևէ մեկին պարտադրելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի՝ սիրիական կարգավորմանը նվիրված գագաթնաժողովի բացմանը:
«Իրանը Սիրիայի օրինական կառավարության խնդրանքով ահաբեկչության դեմ պայքարելու համար ներկա է այդ երկրում, և մեր ներկայությունը կշարունակվի այդ սկզբունքի հիման վրա, - ընդգծել է նա: - Մենք այնտեղ չենք գտնվում որևէ մեկին մեր կամքը պարտադրելու համար»:
Ռոհանին նաև հավելել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի օրինական կառավարության հետ համագործակցությունը իրադրության կարգավորման միակ արդյունավետ լուծումն է:
«Մյուս մոտեցումները դիտարկվում են որպես ուղղակի միջամտություն: Առանց կառավարության հետ կոորդինացման, դա միայն կսրի երկրի իրադրությունը», - ընդգծել է նա: