Ռուսաստանի ամենահարուստ հայ ընտանիքը ըստ Forbes-ի
Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը: Առաջին տեղը զբաղեցրել է Գուցերիևների ընտանիքը: «Սաֆմար» խմբի համասեփականատերեր Միխայիլ Գուցերիևի և Սաիթ-Սալամա Գուցերիևայի, «Ֆորտեինվեստ»-ի գլխավոր տնօրեն Սաիդա Գուցերիևայի և «Մ.Վիդեո»-ի գլխավոր տնօրեն Բիլան Ուժախովի ընդհանուր կարողությունը գնահատվում է 5,97 մլրդ դոլար:
6-րդ տեղում են Սարկիսով եղբայրները՝ 750 մլն դոլար կարողությամբ Սերգեյ Սարկիսովը և նույնքան կապիտալով Նիկոլայ Սարկիսովը:
Խորհրդային տարիներին Սերգեյ Սարկիսովը եղել է Կուբայում «Ինգոստրախի» ներկայացուցչության ղեկավարը, իսկ 1991-ին ղեկավարել է Ավտոբանկի ստեղծած «Ռուս-եվրոպական ապահովագրական միությունը» («ՌԵՍՕ-Գարանտիա»):
Կրտսեր եղբայրը՝ Նիկոլայը, ընկերություն է եկել 4 տարի հետո: Եղբայրները մի քանի տարում տնօրինել են «ՌԵՍՕ-Գարանտիա»-ի հսկիչ փաթեթը, այսօր նրանց է պատկանում «ՌԵՍՕ Կրեդիտ» բանկում 50-ական տոկոսը, որը 50 մլն դոլար կապիտալով խմբի հենակետային բանկն է: Նրանց համընդհանուր կարողության մեջ մեծ մասը բաժին է ընկնում արտասահմանյան անշարժ գույքին. 115 հա հող Մոնակոյում, 3 տուն Լոս Անջելեսում, Փարիզում Առևտրաարդյունաբերական պալատի շենքը, առանձնատուն Լոնդոնում, ամրոց և այլ անշարժ գույք Ֆրանսիայում, բիզնես կենտրոն, 3 պենտհաուս և հողամասեր Վիլնյուսում: