ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Եվրամիության երկրների ներկայացուցիչները հավանություն են տվել կես տարով երկարաձգել ՌԴ ֆիզիկական անձանց ու ընկերությունների դեմ պատժամիջոցները երկարաձգելու առաջարկին, հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
«Մշտական ներկայացուցիչները կոմիտեի նիստում հավանություն են տվել կես տարով երկարաձգել պատժամիջոցները»,- ասել է աղբյուրը:
Նման որոշում կայացվել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում: Նրանք քննարկել են մասնավորապես Ռուսաստանին հակազդելու հարցերը՝ կապված «Ուկրաինայի ինքնիշխանության» նկատմամբ ոտնձգությունների հետ:
ԵՄ խորհուրդը մարտի 12-ին ևս կես տարով՝ մինչև սեպտեմբերի 15-ը, երկարաձգել էր ՌԴ մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցները: