Պուբլիլիոս Սիրոս. խոսքեր, որոնք ստիպում են մտածել
Այլոց արատները տեսնելով' խելոքը ձերբազատվում է սեփականից։
Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում:
Ով բարի է սոսկ խոսքերով, նա անպիտան է կրկնակի:
Ով բարիք է անում արժանավոր մարդկանց, բարիք է անում բոլորին:
Աշխատասեր մարդը միշտ գտնում է, որ իր աշխատանքը տակավին ավարտված չէ: