Ֆրանսիայում լողափը փակվել է «մարդամոտ» դելֆինի պատճառով
Ֆրանսիական Բրետան շրջանի իշխանությունները զբոսաշրջիկներին և տեղաբնակներին արգելել են լողալ Զաֆար անունով 3 մետրանոց դելֆինի հետ:
The Telegraph-ի փոխանցմամբ՝ Զաֆարն արդեն մի քանի ամսի է, ինչ լողում է Բրետանական ծոցի մոտակայքում՝ զվարճացնելով զբոսաշրջիկներին: Դելֆինը հեշտությամբ թույլ էր տալիս, որ մարդիկ մոտենան իրեն, գրկեն և նույնիսկ լողան՝ մեջքին նստելով:
Սակայն մի քանի օր առաջ Զաֆարի վարքը փոխվել է. նա մի կնոջ օդ էր նետել, իսկ մի քանի լողորդների թույլ չէր տվել ափ հասնել:
Այս միջադեպերից հետո տեղական իշխանությունները արգելեցին 50 մետրից մոտ գնալ Զաֆարին: Այն վայրերում, որտեղ երևացել է դելֆինը, դրվել է լողալու և սուզվելու արգելք: