Ինչու է Իրանը հարստացրել սեփական հրթիռային ներուժը
Իրանը մտադիր է հարստացնել սեփական հրթիռային ներուժը, ինչպես նաև մեծացնել կործանիչների և սուզանավերի թիվը:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Մոհամադ Ահադին:
Փոխնախարարի խոսքով՝ Իրանի հրթիռային ներուժը խիստ «պաշտպանական» բնույթ է կրում և Արևմուտքի երկրների հետ քննարկման առարկա չէ:
«Բալիստիկ և թևավոր հրթիռների թվաքանակի մեծացումը, ինչպես նաև նոր սերնդի կործանիչների և նավերի, տարբեր սպառազինմամբ համալրված սուզանավերի ձեռքբերումը նախարարության նոր ծրագրի մի մասն է»,- սել է իրանցի գործիչը:
Վերջինս հավելել է, որ արտասահմանյան երկրների սահմանած պատժամիջոցները չեն խանգարել Թեհրանին սպառազինություն զարգացնել: