Կեմերովոյում այրված «Զիմնյայա վիշնյայի» տեղում զբոսայգի կկառուցեն նվիրատվություններով
Կեմերովոյում ամֆիթատրոնով և շատրվանով պուրակ կկառուցեն հրդեհի ճարակ դարձած «Զիմնյայա վիշնյա» առևտրաժամանցային կենտրոնի տեղում: Այդ մասին, օգոստոսի 31-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Կեմերովոյի մարզի վարչակազմի մամուլի ծառայությունից:
Գերատեսչության տվյալներով՝ նախագծի արժեքը կազմում Է շուրջ 5 միլիոն ռուբլի, թե որքան կպահանջվի հենց զբոսայգու համար, հայտնի կդառնա վերջնական հայեցակարգի մշակումից հետո:
«Շինարարական և նախագծային աշխատանքների ֆինանսավորման աղբյուրը բարեգործական միջոցներն են: Պուրակը կներառի լուսաերաժշտական աշտարակ, բնական քարից պատ՝ կաթող ջրով, ամֆիթատրոն՝ մեծ ավազահրապարակով և ընտանեկան հանգստի համար բլրակով, ինտերակիվ շատրվան երեխաների խաղերի համար»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Հրդեհից զոհվածների հիշատակին կտնկվի 60 սոճի:
Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» առևտրաժամանցային կենտրոնում հրդեհը տեղի Է ունեցել մարտի 25-ին: Բռնկումն առաջացել վերջին հարկում, որտեղ գտնվում Էին կինոդահլիճները: Կրակից զոհվել Է 60 մարդ, այդ թվում 37 երեխա: