Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի TUMO-ի նման կենտրոն բացվի նաև Գերմանիայում. Գերմանիայի պետական նախարար
Գերմանիայի թվային տեխնոլոգիաների պետական նախարար Դորոտեա Բերը հայտարարել է, որպեսզի հայկական TUMO-ի նման կենտրոն բացվի նաև Գերմանիայում:
Այս մասին ասվում է Reuters գործակալության հոդվածում, որը նվիրված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին երեւանյան TUMO կենտրոն:
Հոդվածում նշվում է, որ Գերմանիայում նորարար տեխնոլոգիաների ուսուցումը այդքան էլ բարձր մակարդակի վրա չէ: Երեխաների համար առանձին նախաձեռնություններ կան, բայց TUMO-ի նման լայնածավալ նախագիծ չկա:
Նախարարի խոսքով՝ շատ գերմանացի երեխաներ տանը համակարգիչ ունեն, սակայն դա բավարար չէ: Բացի այդ, ուսուցման նոր մեթոդն օգնում է հաղթահարել կարծրատիպերը: Այդպես, օրինակ, TUMO-ի կենտրոնում շատ աղջիկ աշակերտներ կան:
«Նման նախաձեռնությունները կարեւոր են, քանի որ 6-10 տարեկան երեխաները խանդավառությամբ են վերաբերվում տեխնոլոգիաների հետ կապված ամեն ինչին եւ նրանց հեշտ է ծանոթացնել ՏՏ-ի եւ ծրագրավորման հետ: Այս տարիքում տղաների եւ աղջիկների հետաքրքրությունների տարբերությունը այդքան էլ մեծ չէ, եւ կարելի է ավելի շատ աղջիկներ ներգրավել ծրագրավորման ոլորտ»,- ասել է Բերը Reuters-ին տված հարցազրույցում: