Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի խզումը կսկսվի մոտ ժամանակներս. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել Է մոտ ժամանակներս փաստաթղթերի փաթեթ ներկայացնել Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին 1997 թվականի պայմանագրի խզումն սկսելու համար:
Այդ մասին ուկրաինական պետության ղեկավարը օգոստոսի 28-ին հայտարարել Է հանրապետության դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:
«Վերջապես այսօր մենք բավականաչափ նախապատրաստված և իրավաբանորեն պաշտպանված մոտեցել ենք հաջորդ քայլին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի գործողության դադարեցմանը, որն արդեն վաղուց ժամանակավրեպ Է դարձել: Արդեն մոտ ժամանակներս ես ԱԳՆ-ից սպասում եմ փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթին՝ այդ գործընթացի իրագործումն սկսելու համար»,-նշել Է Պորոշենկոն:
Հաղորդում Է ՏԱՍՍ-ը: