ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմը մեզ ոչ միայն անհանգստացնում է, այլ նաև ազդում մեզ վրա. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը քննադատել է ԱՄՆ արտաքինտնտեսական քաղաքականությունը՝ հայտարարելով, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը սպառնում է Գերմանիային:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նկրտումները՝ ազդելու ԵՄ էներգետիկ շուկայի վրա ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների միջոցով, անընդունելի է:
«ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմը մեզ ոչ միայն անհանգստացնում է, այլ նաև ազդում մեզ վրա: Հետագա էսկալացիան անխուսափելիրոն կբերի նրան, որ կտուժի գերմանական և եվրոպական տնտեսությունը»,- ասել է Մաասը՝ Բեռլինում ընթացող տնտեսական ֆորումի ընթացքում:
Նա ավելացրել է, որ նոր սակագների ներդրումը նույնքան անօգուտ է, որքան Պեկինի «կոսմետիկ զիջումները»: