Հայտնի երգչուհի Սոֆյա Ռոտարուն հոսպիտալացվել է
Հայտնի երգչուհի Սոֆյա Ռոտարուն հոսպիտալացվել է՝ կապված զարկերակային ճնշման տատանման հետ։ Երգչուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր Ուֆայում կորպորատիվ միջոցառման ժամանակ, նա կորցրել էր գիտակցությունը։ Նշվում է, որ երգչուհին վաղուց է տառապում ճնշման հետ կապված խնդիրներից։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, թե 71-ամյա երգչուհին հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ինչը հերքվել է նրա ներկայացուցիչների կողմից։