Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան՝ էներգետիկ նախագծեր քննարկելու
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 30-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է Sputnik.az-ը:
Այցի շրջանակում Վրաստանի վարչապետը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը, աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, լայնածավալ էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանն առնչվող հարցեր: