Օգոստոսի 24-ին ստորագրվեց «Սրտագին ու անկեղծ բարեկամության» պայմանագիրը
1920թ. օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական «Սրտագին ու անկեղծ բարեկամության» պայմանագիրը, որի համաձայն ռուսները Արեւմտյան Հայաստանը ճանաչեցին Թուրքիայի անբաժան մաս, Քեմալին զենք, զինամթերք, դրամ ու զորախմբեր տրամադրեցին՝ Անտանտի ու նրա դաշնակից Հայաստանի դեմ պատերազմելու համար:
Մեկ ամիս անց՝ քեմալականները, իսկ նոյեմբերի 29-ին՝ կարմիրները ներխուժեցին Հայաստան, կործանեցին հայոց պետականությունը եւ ՀՀ 70 հազ քառ կմ տարածքը բաժանեցին միմյանց միջեւ։ Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական «Բարեկամության ու եղբայրության» պայմանագրով Կարսի ու Սուրմալուի շրջաններն անցան Թուրքիային, Նախիջեւանը՝ Ադրբեջանին։ Նույն թվի հուլիսի 5-ին բոլշեւիկները Արցախը նույնպես նվիրեցին Ադրբեջանին։
Արշալույս Զուրաբյան. Facebook