Մենք չենք կարող Ռուսաստանի հետ համագործակցությանը ոչ ասել. Մերկել
Օգոստոսի 24-ին հայտարարել Է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների հետ կայացած հանդիպմանը, հայտարարել Է
«Գերմանիան չի կարող Ռուսաստանին ոչ ասել գազի ու նավթի մատակարարման հարցում:
Նույնիսկ սառը պատերազմի դարաշրջանում Եվրոպան ու Ռուսաստանը՝ այն ժամանակ ԽՍՀՄ-ը, սերտ համագործակցություն ունեին Էներգետիկայի բնագավառում:
Մենք չենք կարող Ռուսաստանի հետ համագործակցությանը ոչ ասել գազի ու նավթի մատակարարման հարցում:
Ադրբեջանը, իհարկե, այն երկիրն Է, որտեղից մենք կարող ենք գազ ստանալ, բայց եթե անկեղծ խոսենք՝ չկա հնարավորություն այդ գազն ստանալ նույն այն գնով, որով ստանում ենք ռուսական գազը»:
«Եվրոպայի համար ՌԴ-ից գազ ստանալն ավելի Էժան Է, քան մյուս երկրներից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: