Գերմանիան կշարունակի աջակցել ԵՄ-ին Վրաստանի ինտեգրացման գործընթացին. Մերկել
Օգոստոսի 24-ին ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների հետ կայացած հանդիպմանը, որն ուղիղ եթերում հեռարձակել են մի քանի հեռուստաալիքներ, հայտարարել Է.
«Գերմանիան ակտիվորեն պաշտպանում Է Եվրաիմությանը Վրաստանի ինտեգրացման գործընթացը, բայց այդ գործընթացը չի ավարտվի հինգ տարում:
Գերմանիան կշարունակի աջակցել ԵՄ-ին Վրաստանի ինտեգրացման գործընթացին, դա դինամիկ գործընթաց Է, բայց միեւնույն ժամանակ չեմ ցանկանում հապճեպ խոստումներ տալ այն մասին, որ ԵՄ-ին երկրի ինտեգրացումը շուտով կավարտվի:
Այդ գործընթացը չի ավարտվի հինգ տարում»: Հաղորդել Է ՏԱՍՍ-ը: