Թբիլիսին ընդդեմ Ռուսաստանի նոր հայց է ներկայացրել ՄԻԵԴ
Վրաստանի արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ
Ինչպես նշում է news.rambler.ru-ն, նախարարությունում մանրամասնել են, որ հայցը կապված է «շրջափակված տարածքներում և դրանց սահմանագծի երկայնքով բնակվող քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարման ու այլ խախտումների հետ»:
Բացի այդ, հայցում նշվում է Վրաստանի քաղաքացիների դեմ հարձակումների, նրանց սպանությունների, ինչպես նաև 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո այս միտման ուժեղացման մասին:
Վրաստանը պահանջում է, որ ՄԻԵԴ-ը ճանաչի Ռուսաստանի պատասխանատվությունը միջազգային կոնվենցիաների խախտման համար:
Վրաստանը պնդում է, որ Ռուսաստանը խոչընդոտում է էթնիկ վրացիների վերադարձին Աբխազիա և Հարավային Օսիա, որոնք պաշտոնական Թբիլիսին «շրջափակված տարածքներ» է համարում:
Առ այսօր Վրաստանը միջպետական մակարդակով երկու հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ: