Վաշինգտոնը հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել
Վաշինգտոնը հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ է արգելափակել երկրում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելքերի հայտարարության մեջ:
Փաստաթուղթը հրապարակվել է Սենատի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցային ճնշումների հարցով բանկային հանձնաժողովում փոխնախարարի հաշվետվությունից քիչ առաջ:
Վաշինգտոնը կիբերպատժամիջոցների ցանկում նաև երկու ռուս քաղաքացու և մեկ ընկերություն է ներառել:
Բացի այդ, Վաշինգտոնը ԿԺԴՀ-ի հարցով պատժամիջոցների ցանկում երկու ռուսական ընկերություն և 6 նավ է ընդգրկել:
Ելույթ ունենալով Սենատում՝ Մանդելքերը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե «Մոսկվան չփոխի իր վարքագիծը»: