Մեծ Բրիտանիան ԵՄ-ին կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Մեծ Բրիտանիան ցանկանում է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցները բավականաչափ համապարփակ լինեն ի պատասխան ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը:
Որպես Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը ԱՄՆ-ում իր առաջին ելույթում ակնկալվում է, որ կոչ կանի ԵՄ-ին և ԱՄՆ-ին համախմբված արձագանքել ՌԴ-ի գործողություններին: Նրա խոսքով, ԵՄ-ն պետք է վերանայի իր պատժամիջոցները և համոզվի, որ «մենք իսկապես ԱՄՆ-ի հետ նույն դիրքորոշումն ունենք»:
«Իհարկե, մենք պետք է համագործակցենք նաև Մոսկվայի հետ, բայց մենք նաև չպետք է հիմար լինենք. ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը Պուտինի օրոք աշխարհն ավելի վտանգավոր է դարձրել», - նշել է Հանթը՝ հաղորդում է AP-ն: