«Երկնքից ընկած» ոչխարը վնասել է դեռահասին
Մեծ Բրիտանիայում ուսանողը լեռներում կորցրել է գիտակցությունը և ընկնել: Այս մասին հայտնում է GO-ի տեղական տեղեկատվական պորտալը:
Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Իռլանդիայի հարավ-արևելքում գտնվող Մորնի լեռներում: Մի խումբ դեռահասներ արշավ են կազմակերպել դեպի լեռներ: Երբ նրանք մոտեցել են կիրճին, նրանցից մեկի վրա է ընկել մի ոչխար:
Երիտասարդը կորցրել է գիտակցությունը: Նրա ուղեկիցները անմիջապես դիմել եմ փրկարարների օգնությանը:
Դեպքի վայրում առաջին բուժօգնություն ցուցաբերած պատանուն, ով գլխի, պարանոցի, մեջքի, որովայնի և ոտքի վնասվածքներ է ունեցել: Այնուհետև տուժողին տեղափոխել հիվանդանոց:
Փրկարարների խոսքերով, ոչխարը ցած է ընկել դիմացի սարից և անկման ժամանակ բոլորովին չի տուժել ու փախել է դեպքի վայրից։