Իրանը մտադիր է չեղարկել օտարերկրյա զբոսաշրջիկների անձնագրերում մուտքի ու ելքի կնիքները
Իրանի կառավարությունը մտադիր է չեղարկել օտարերկրացի զբոսաշրջիկների անձնագրերում երկիր մուտքի և ելքի կնիքները:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներով:
Իրանական իշխանությունները ցանկանում են օտարերկրյա զբոսաշրջիկներին զերծ պահել Իրան այցելելու հետ կապված մտավախություններից:
Հայտնի է, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, արդյունաբերության և առևտրի նախարարությունը հավանություն են տվել առաջարկին: