Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է, որ Թբիլիսիի օդանավակայանում իրանուհիների նկատմամբ անհարգալից են վերաբերվել
Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է, որ Թբիլիսիի օդանավակայանում Իրանի քաղաքացի կանանց հետ անհարգալից են վերաբերվել: «Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Վրաստանի իրավապահ մարմինների կողմից որևէ անօրինական գործողություն չի կատարվել, այդ թվում` կրոնական զգացմունքները վիրավորող գործողություններ», - նշել է ԱԳՆ-ն:
Գերատեսչության հաղորդմամբ, վրացական կողմին Իրանի դիվանագիտական ուղիներով փոխանցվել է, որ Իրանի քաղաքացիների մի մասը նշել է Իրանի քաղաքացի կանանց հանդեպ Թբիլիսիի օդանավակայանում անվտանգության ստուգման ժամանակ անհարգալից վերաբերմունքի մասին: «Տեղեկատվությունը ստանալուց հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան ծառայությունը անմիջապես սկսել է ուսումնասիրել ավիացիոն անվտանգության աշխատակիցների կողմից ուղևորների ստուգման կարգը:
Օպերատիվ միջոցառումների արդյունքների համաձայն, Վրաստանի իրավապահ մարմինների կողմից ապօրինի գործողություններ, այդ թվում` կրոնական զգացմունքները վիրավորող գործողություններ չեն հայտնաբերվել», - հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն: